Ո ՞ր փուլում է վարչապետի՝ քաղավիացիայի կոմիտեին տրված հանձնարարականը

Ո ՞ր փուլում է վարչապետի՝  քաղավիացիայի կոմիտեին տրված հանձնարարականը

 Հունիսին պարզ դարձավ՝ ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները ընդգրկվել են ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» և զրկվել ԵՄ տարածքում թռիչքների իրավունքից:

Հունիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի իրավիճակի և ապագա անելիքների մասին: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել էր նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Freenews.am-ին քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ  հունիսի 17-ին ճանապարհային քարտեզն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում նախատեսվում է մշակել ուղղիչ գործողությունների պլան:

Հիշեցնենք, որ խորհրդակցության ժամանակ վարչապետը հանձնարարել էր 2-շաբաթյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացնելու գործողությունների պլան-ժամանակացույց, որով հստակ կսահմանվեն միջոցառումներ՝ ապահովելով պայմաններ, որ 2022 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բավարարի ավիացիոն անվտանգության այն պահանջներին, որոնք թույլ կտան ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին իրականացնել չվերթներ ներկայումս սահմանափակված ուղղություններով:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում