Իտալիան 11 մլն եվրո է հատկացնում Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածներին օգնելու համար

Իտալիայի Նախարարների խորհուրդը որոշել է 11 մլն եվրո հատկացնել Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերից տուժածներին օգնելու համար։ Այս մասին ասված է հինգշաբթի օրը Նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված փաստաթղթում։
Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրն աշխատում է Բեյրութով Սիրիա օգնություն փոխանցելու ուղղությամբ։
Կարծիքներ