Մյանմայի զինվորականները վեց ամսով երկարացրել են արտակարգ դրությունը

Մյանմայի զինվորականները որոշել են վեց ամսով երկարացնել երկրում արտակարգ դրությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Մյանմարի Global New Light թերթը ՝ վկայակոչելով Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի հայտարարությունը:
«Խորհրդի անդամները միաձայն պաշտպանել են ժամանակավոր նախագահ Միինտ Սվեի՝ սահմանադրության 425-րդ հոդվածի համաձայն հայտարարված արտակարգ դրությունը ևս վեց ամսով երկարաձգելու առաջարկը», - ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ