Գատուզոն կարող է գլխավորել «Տոտենհեմ»-ը

Գատուզոն կարող է գլխավորել «Տոտենհեմ»-ը

Անգլիական «Տոտոնհեմ»-ը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն:

Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար քննարկում է հենց այս մարզչի անունը: Իտալացին այժմ մարզում է «Նապոլի»-ն: Նեապոլիտական ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջին:

Ապրիլի 19-ին անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը հեռացրել էր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր մեկուկես տարի առաջ: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում