Աշխարհի 184 երկրներում կիրառվել է քովիդի դեմ պատվաստանյութի 8․18 միլիարդ դեղաչափ

Աշխարհի 184 երկրներում կիրառվել է քովիդի դեմ պատվաստանյութի 8․18 միլիարդ դեղաչափ

Աշխարհի 184 երկրներում կիրառվել է «Կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի 8,18 միլիարդ չափաբաժին, հայտնում է Bloomberg-ը։

Ներկայումս աշխարհում իրականացվում է իմունիզացիայի խոշորագույն արշավը, որի շրջանակներում օրական իրականացվում է 36,1 միլիոն պատվաստում:

Նշվում է, որ աշխարհում 100 մարդու հաշվով 106 դեղաչափ է գրանցվում, սակայն բաշխման գործընթացում բացեր կան․ բարձր եկամուտ ունեցող երկրներում և տարածաշրջաններում պատվաստումների գործընթացը 10 անգամ ավելի արագ է ընթանում՝ համեմատած ցածր եկամուտ ունեցող երկրների հետ։

Ներկայիս տեմպերով աշխարհում 17,4 միլիոն մարդ ամեն օր ստանում է պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում