Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը կֆինանսավորի Արցախի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը

Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը կֆինանսավորի Արցախի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը

Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը որոշել է ֆինանսավորել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը:

Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Համայնքն ունի 660 բնակիչ: Աշխատանքների ավարտին, 50 երեխա հնարավորություն պիտի ունենա այցելել վերակառուցված մանկապարտեզ»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է նա:

Խնուշինակն Արցախի հարավարևելյան հատվածում է: Մարտունի շրջկենտրոնից 16 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 43 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1243,59 հա տարածք, որից 893,14 հա գյուղատնտեսական նշանակություն, 21,34 հա անտառային հողեր։

Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Այնտեղ կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Խնուշակ» (19-20-րդ դարեր), Սուրբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում