Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց թիմը հաղթանակով մեկնարկեց ԱՊՀ խաղերում

Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց թիմը հաղթանակով մեկնարկեց ԱՊՀ խաղերում

Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց ԱՊՀ երկրորդ խաղերում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մինսկի «Սպորտային պալատ»-ում կայացած առաջին խաղում Հայաստանի ընտրանին մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ: Հայաստանի ընտրանին դիտարժան երեք մրցափուլերում էլ հաղթեց՝ գերազանցելով 3:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ մրցելով Բելառուսի հավաքականի հետ:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:   ԱՊՀ 2-րդ խաղերը անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքներում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումներն անցկացվում են Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում