Ներքին Շենգավիթի տներից մեկում բալոնից գազի արտահոսք է եղել, հրդեհը մարվել է

Ներքին Շենգավիթի տներից մեկում բալոնից գազի արտահոսք է եղել, հրդեհը մարվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել` 14:12-ին: Տան խոհանոցում (մոտ 8 քմ) այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում