Քոչարյանը հայտնել է՝ երբ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Քանի որ սեպտեմբերիի 27-ը շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի ԱԺ լիագումար նիստը, ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում ու օրը վերջնական կորոշվի»,- նշել է նաև հավելել, որ շատ կարևոր է, որպեսզի հենց այդ օրերին ներկայացվի զեկույցը։
Նրա խոսքով՝ գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կարող է դռնփակ լինել, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որ եզրահանգումներ անեն։
«Սենսացիաներ ման մի եկեք, ման եկեք հետևանքների վերացման խնդիրների բացահայտում: Կարծում եմ՝ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, մեծ ծավալի աշխատանք է կատարվել, այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ Կարծում եմ զեկույցը կլինի գաղտնի բաժնում»,- հավելել է Քոչարյանը։
Կարծիքներ