Տիգրան Ավինյանը հանձնարարել է, որ այսուհետ նոր պահանջ է լինելու՝ փողոցները քանդելն ու փոսալցնելն արվի նույն օրը

Տիգրան Ավինյանը հանձնարարել է, որ այսուհետ նոր պահանջ է լինելու՝ փողոցները քանդելն ու փոսալցնելն արվի նույն օրը

Լուրջ խնդիր ունենք փոսալցման շինարարների հետ։

Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանն՝ անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքներին։

«Չեն կարողանում մի քանի խմբով աշխատանք իրականացնել, դրան գումարած՝ չունեն ո՛չ համապատասխան տեխնիկական միջոցներ, ո՛չ տարածք, որտեղից ասֆալտ են ներկրում։ Մրցույթը շահած այդ ընկերությունների փոխարեն չեն կարող ուրիշներն իրականացնել։ Մեկի մասով երեք նկատողություն է տրված արդեն, պայմանագրի խզման ծանուցում է լինելու, մյուսի մասով կա մեկ նկատողություն, կրկնվելու դեպքում պայմանագիրը կլուծվի»,-ասել է նա։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է, որ այսուհետ նոր պահանջ է լինելու՝ քանդելն ու փոսալցնելն արվի նույն օրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում