Ստիպված ենք դադարեցնել գրանցումները, մեր ակնկալածից 7 անգամ ավելի է. Փաշինյանը՝ հունվարի 30-ի միջոցառման մասին
Ստիպված ենք դադարեցնել գրանցումները, որովհետև այս պահին գրանցումների թիվը մեր ակնկալածից 7 անգամ ավելի է, և մենք ի սզբանե պլանավորած դահլիճը փոխել ենք: Բայց ամեն դեպքում ճիշտ ենք համարում դադարեցնել գրանցումը, որովհետև դեռ հարց է՝ ինչպես պետք է նման թվով մասնակից ունեցող միջոցառում կազմակերպել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 30-ին նախատեսվող միջոցառմանը:
«Էլ չասեմ, որ հոգեբանորեն գոնե ես պատրաստ չէի այդ ժանրում հանդես գալ այդքան մարդկանց ներկայությամբ: Բայց էական չէ, ասել ենք, անպայման կանենք: Ուղղակի այս պահին դահլիճային ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են»,- ասաց նա:
Փաշինյանը նաև խոստացավ, որ միջոցառումը լավ անցնելու պարագայում կշարունակեն այս շարքը ոչ միայն Երևանում, այլև մարզերում:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քաղաքացիներին հրավիրում է պարահրապարակ, և որ միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել QR կոդի կամ համապատասխան հղման միջոցով։


Կարծիքներ