Ավտովթար Երևանում. իրավապահները պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը

Oգոստոսի 23-ին, ժամը 18:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Դավիթ Բեկ պողոտա-Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կարծիքներ