ՄԻՊ ներկայացուցիչները 2 անգամ այցելել են ձերբակալված Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ

ՄԻՊ ներկայացուցիչները 2 անգամ այցելել են ձերբակալված Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մայիսի 17֊ին` զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց են իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ։

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:

Նշված դեպքի վերաբերյալ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են ահազանգեր, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և փաստաբանների կողմից։

Այսօր՝ մայիսի 18-ի վաղ առավոտյան, Պաշտպանի ներկայացուցիչները երկրորդ այցն են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայողի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի հետ, տեղում ծանոթացել նրա առողջական վիճակին և կազմված բժշկական փաստաթղթերին։

Արձանագրվել է, որ նրա մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։

ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում