Սահմանային պարզունակ սադրանքներով Բաքուն իր նպատակին չի հասնի. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմաններն Ադրբեջանի զինուժի կողմից խախտելու դեպքերն առաջնային են դարձնում դեմարկացիայի խնդիրները, իսկ մինչ այդ՝ նաեւ առկա նախնական աշխարհագրական կոորդինատներում ՀՀ զինված ուժերի համապատասխան հենակետերի տեղադրումը: Մյուս կողմից էլ, եթե սահմանների խախտման նման դեպքերով Ադրբեջանը փորձում է սահմանազատման գործընթացում ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, ապա դա պարզունակ է ու ոչ հեռանկարային: Ալիեւը ստիպված է բավարարվել առկա իրականությամբ եւ եռակողմ հայտարարության բովանդակությամբ: Եթե Ադրբեջանը փորձում է բանակցությունների սեղան բերել խորհրդային տարիներին Հայաստանում եղած անկլավային գյուղերի խնդիրը, ապա Հայաստանն էլ ունի Արծվաշենի տարածքի խնդիրը, որն իր մեծությամբ չի զիջում ադրբեջանական բոլոր անկլավների հանրագումարին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ