Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 10-ին, ժամը 14։28-ին ահազանգ է ստացել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։51-ին, մարվել՝ 16։53-ին։ Այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում