ԱՄՆ-ում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 12 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
12-հարկանի բազմաբնակարան բնակելի շենքը փլվել Էր հունիսի 24-ին՝ Ֆլորիդայի նահանգի ոչ մեծ Սյորֆսայդ քաղաքում: Դրա հետևանքով փլատակների ներքո Էր հայտնվել շուրջ 160 մարդ:
Փլվելուց հետո հայտնի Է դարձել, որ 2018 թվականին կատարված ստուգումները ցույց Էին տվել շենքի «լուրջ կառուցվածքային վնասվածքները»: Փլվելու պահին սկսվել Էր տանիքի վերանորոգումը
Կարծիքներ