Գեղամ Նազարյանը ակնհայտ ստում է. Չախոյան

Գեղամ Նազարյանը ակնհայտ ստում է. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրում է.

«Գեղամ Նազարյանը ակնհայտ ստում է:

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է, թե 2021 թվակականի ԱԺ ընտրություններից առաջ վարչապետը Շուշին ու Հադրութը հետ բերելու նախընտրական խոստում է տվել:  Նման նախընտրական խոստում վարչապետ Նիկոլ  Փաշինյանը երբեք չի տվել:

Ավելին, նույն Հանրային հեռուստաընկերության եթերում Շուշին ու Հադրութը հետ բերելու խոստում տվել է Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով մինչ օրս էլ չի պարզաբանել, թե ինչպես է պատրաստվում հետ բերել Շուշին ու Հադրութը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում