Ճապոնիայում սողանքները 2 մարդու կյանք են խլել

Ճապոնիայում սողանքները 2 մարդու կյանք են խլել

Ճապոնիայում օրեր շարունակ չդադարող անձրևների հետևանքով գրանցված սողանքները երկու մարդու կյանք են խլել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ 20 մարդ անհետ կորած է համարվում: Փլվել են 10 տներ, վնասվել են էլեկտրահաղորդալարերը:

Ճապոնիայի կառավարությանն առընթեր ստեղծվել է շտաբ, որը մոնիտորինգ է իրականացնում սողանքի վայրում:

Շուրջ 200 հազար բնակչի խորհուրդ են տվել հնարավոր վտանգից խուսափելու նպատակով տարհանվել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում