Ճապոնիային դուր չի գալիս Կորեական պատերազմի պաշտոնական ավարտը հայտարարելու գաղափարը

Ճապոնիային դուր չի գալիս Կորեական պատերազմի պաշտոնական ավարտը հայտարարելու գաղափարը

Ճապոնիայի իշխանությունները ոգևորված չեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի կողմից Կորեական պատերազմի պաշտոնական ավարտը հայտարարելու գաղափարից և անհանգստացած են Սեուլի այս նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով է Kyodo գործակալությանը ։

Տոկիոն մտավախություն ունի, որ նման քայլը կթուլացնի ճապոնական կողմի դիրքերը ԿԺԴՀ հետախուզական ծառայության կողմից առևանգված քաղաքացիների խնդրի լուծման հարցում, ինչպես նաև կպարզեցնի Փհենյանի միջուկային հրթիռային ծրագրի հետագա զարգացումը։ Գործակալության դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ Ճապոնիան արդեն հայտնել է ԱՄՆ-ին իր մտահոգությունները, սակայն ամերիկյան կողմը դեռ հստակ չի հայտնել իր դիրքորոշումն այս հարցում։

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ Կորեայի Հանրապետության նախագահը կոչ արեց շուտափույթ ստորագրել Կորեական պատերազմի (1950-1953 թթ.) ավարտի մասին հռչակագիրը, որն ավարտվել է 1953 թվականին զինադադարով։ Ֆորմալ առումով կողմերը դեռևս գտնվում են զինված հակամարտության վիճակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում