Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից հետևողականորեն ներդրվող ջանքերը. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից հետևողականորեն ներդրվող ջանքերը. Էդուարդ Աղաջանյան

«Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին մեր երկրի և ժողովրդի համար այսչափ կարևոր բանաձևը ներկայացնելու և ընդունելու համար»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ շարունակելով.

«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից հետևողականորեն ներդրվող ջանքերը մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման գործում:

Հայաստանի և Ֆրանսիայի դարավոր բարեկամության համատեքստում այս փաստաթուղթը իրավամբ հերթական համատեղ ձեռքբերումն է։

Այն գալիս է վերահաստատելու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ խթան հանդիսանալով դրանք ընդլայնելու և խորացնելու համար։

Շնորհակալ ենք»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին  Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը  միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, որով, ի թիվս այլ դրույթների, Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք, անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորության առաջարկ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում