Բայդենը և Ջոնսոնը նվերներ են փոխանակել

Բայդենը և Ջոնսոնը նվերներ են փոխանակել

Հինգշաբթի՝ հունիսի 10-ին, բրիտանական Կարբիս Բեյ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ինչպես նաև նրանց կանայք միմյանց նվերներ են մատուցել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Հրապարակման համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարը զրուցակցին նվիրել է ամերիկյան արտադրության հեծանիվ ու սաղավարտ: Իր հերթին, Ջոնսոնը Բայդենին է հանձնել ի պատիվ ամերիկացի սևամորթների իրավապաշտպան Ֆրեդերիկ Դուգլասի Էդինբուրգում արված որմնանկարի լուսանկարը:

Նվերներ են փոխանակել նաև Ամերիկայի և Բրիտանիայի ղեկավարների կանայք:

Օրինակ, ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Քերի Ջոնսոնին նվիրել է կաշվե պայուսակ՝ պատրաստված ԱՄՆ ռազմական անձնակազմի կանանց կողմից և նախագահական մետաքսե շարֆ:

Մեծ Բրիտանիայի վարչապետի կինը Բայդենի կնոջը նվիրել է անգլիացի գրող Դաֆն դյու Մորեի «Խնձորի ծառը» պատմվածքների ժողովածուի առաջին հրատարակությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում