ԱՄՆ-ն Իրաքին օգնություն է առաջարկում վարչապետի դեմ մահափորձի հետաքննության համար

ԱՄՆ-ը դատապարտում է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի նստավայրի վրա հարձակումը և առաջարկել է օգնել հետաքննել մահափորձը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ շաբաթ օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Մենք սերտ կապի մեջ ենք Իրաքի անվտանգության ուժերի հետ և առաջարկել ենք մեր օգնությունը այս հարձակման հետաքննության հարցում»,- ասել է Փրայսը:
Իրաքի վարչապետի դեմ մահափորձը կատարվել է կիրակի գիշերը։ Նրա նստավայրը, որը գտնվում է Իրաքի մայրաքաղաքի լավ ամրացված «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու պետական կառույցները, հարձակման է ենթարկվել ականապատ դրոնով։ Վարչապետը չի տուժել, ինչպես նա հայտնել է Twitter-ում ։ Ներկայումս նա գտնվում է անվտանգ վայրում, հայտնել են երկրի անվտանգության ուժերը։
Կարծիքներ