Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում պլաստմասե իրերի վերամշակման կայանում. կան տուժածներ. տեսանյութ

Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում պլաստմասե իրերի վերամշակման կայանում. կան տուժածներ. տեսանյութ

Հունիսի 28-ին խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի Բուրսայի նահանգի Օրհանգազի շրջանի պլաստմասե իրերի վերամշակման կայանում, ինչի հետևանքով 10 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է բաց տարածությունում կատարված զոդման հետևանքով: Հրդեհի ծուխը շատ արագ բարձրացել է երկինք:

Բացի Օրհանգազիի հրշեջներից, դեպքի վայր են ժամանել Բուրսայի, Գեմլիքի և Իզնիքի հրշեջ ծառայողները: Տևական ծանր աշխատանքից հետո հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, որն արդեն փոխանցվել էր հարևանությամբ գտնվող ձիթենիներին և վնասել դրանք:

Հրդեհը հաջողվել է հսկողության տակ վերցնել 3 ժամում, ծխի պատճառով 10 մարդ տուժել է, այդ թվում` 3 հրշեջ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է:

Հրդեհի հետևանքով վերամշակման կայանն այլևս շահագործման ենթակա չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում