Ժամանակակից զենքեր չունեինք, բայց ունեինք շքեղ առանձնատներ, շատ երկար է ցուցակը

1. Պատերազմ չէինք ուզում
2. Տարածքներ չէինք ուզում տալ
3. Ժամանակակից զենքեր չունեինք, բայց ունեինք շքեղ առանձնատներ ու ամենագնացներ
4. Լավ պատրաստված զինվորական, զորավարները շատ քիչ են, ու ոչ էլ ուզում ենք դառնալ (մեջը փող չկա)
5. Միասնականություն չկա, սեփական տան դիմացից այն կողմ չենք տեսնում
6. Մշակույթի գլխին .... ենք
7. Կրթության երեսին .... ենք
8. Գիտանականները սոված են ու ով ինչով կարող են զբաղվում են բացի իրենց գործից
9. Բոլորս գիտենք մատնացույց անել թե ինչպես երկիր կառավարել, գիտենք երկրի բոլոր ''գաղտնիքները''` իրենց մանրամասներով
10. Բացի մեր փողից` բոլորինի հաշվարկները անգիր գիտենք
11. Կենացներ խմելուց ու գլուխ գովալուց անգերազանցելի ենք, բայց երբ հարցը գործին է հասնում արանքներով սղղալու միջոցներն էլ լավ գիտենք
12. Սուտ խոսելը, քցելը, անպարտաճանաչությունը գրեթե ազգային նկարագիր է դարձել, բայց առիթը չենք բաց թողնի մեզ կարգին տղա հռչակել ....
13. Մեր շահի համար կանցնենք յուրաքանչյուրի վրայով ....
14. ''Գործ տվող'' չենք, օրենք հարգող չենք, բայց գողագան էլ չենք ու աստված գիտի թե ինչ ենք ....
15. Բոլորի աչքի փուշը տեսնում ենք բացի մեր աչքի գերանից ...
Չեք պատկերացնում ինչքան երկար է այս ցուցակը ... Ու այս հատկանիշներով ուզում էինք երկիր պահե՞լ կամ չկորցնել ու նույնիսկ Արևմտյան Հայաստան ետ բերե՞լ ...
Կույր պետք է լինել, որ չտեսնել այս ամենը ու բոլորս անխտիր այս ամեն ինչի մի մասնիկն ենք։
Կարծիքներ