Այսօր այցելեցի Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի գյուղ, կարկուտն ու ցրտահարությունը վնասել էին գրեթե ամբողջ բերքը. Է. Պալյան

Այսօր այցելեցի Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի գյուղ, որտեղ երկու օր առաջ տեղացած կարկուտն ու ցրտահարությունը վնասել էին գրեթե ամբողջ բերքը։ Գյուղացիները ցավով նշեցին, որ չի հաջողվել համարյա ոչ մեկին խուսափել վնասներից, իսկ վնասների չափերի մասին խոսեցի նաև գյուղի վարչական ղեկավար Լևոն Խաչատրյանի հետ, ով հստակ տվյալներ ներկայացրեց։ Տվյալներն իմ կողմից կփոխանցվեն համապատասխան կառույցներին, որպեսզի հասկանանք՝ ինչով կարող ենք օգնել գյուղացիներին։ Ի դեպ, 2 ժամից ավելի տևած զրույցի վերջում, Հովունի գյուղի բնակիչներն ասացին, որ հավատում ու վստահում են այսօրվա իշխանություններին ու կասկած չունեն՝ ապագան լավն է լինելու։
Կարծիքներ