ՌԴ-ն ՀՀ-ում ունի Հայհեղկոմի նման կառույց՝ ընդդիմության թև, որն արդարացնում է Պուտինին և մեղադրում Փաշինյանին․ Թաթուլ Հակոբյան

Ռուսաստանը Հայաստանի ներսում ունի Հայհեղկոմի նման մի կառույց՝ ընդդիմության մի թև, որը ամեն կերպ արդարացնում է Վլադիմիր Պուտինին և ամեն ինչում մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ճիշտ ինչպես 1920-ին, երբ հայ բոլշևիկների միակ պրոբլեմը և Հայաստանի դժբախտությունների աղբյուրը իշխող ՀՅԴ-ն էր:
Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Թաթուլ Հակոբյանն ու նշել՝ ամենադժոխային վիճակից անգամ դուրս գալու ելք կա, ծանր ելք անշուշտ, երբ ճիշտ ես ախտորոշում իրավիճակը:
Հակոբյանի կարծիքով իրավիճակը հետևյալն է.
1. Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են միջանցքի հարցում, ինչպես նաև այլ հարցերում,
2. Առանց Ռուսաստանի հետ լռելյայն համաձայնության, ադրբեջանցի «բնապահպանները» նման քայլի չէին գնա,
3. Ռուսաստանը, առաջնորդվելով բացառապես իր շահերով (որ երկիրը չէ, որ իր շահերով է առաջնորդվում), փորձում է բարեկամ Հայաստանի հաշվին սակարկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ճիշտ ինչպես 1920-ին:
4. Ռուսաստանը Հայաստանի ներսում ունի Հայհեղկոմի նման մի կառույց/ընդդիմության մի թև, որը ամեն կերպ արդարացնում է Վլադիմիր Պուտինին և ամեն ինչում մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ճիշտ ինչպես 1920-ին, երբ հայ բոլշևիկների միակ պրոբլեմը և Հայաստանի դժբախտությունների աղբյուրը իշխող ՀՅԴ-ն էր:
5. Երբ բոլշևիկներն ու քեմալականները համագործակցաբար վերացնում էին Հայաստանի անկախությունը, հայ բոլշևիկները արևելքից, այդ թվում՝ Իջևանից, կռվում էին արյունաքամ Հայկական բանակի դեմ:
Կարծիքներ