Հյուսիսային Մակեդոնիան անցումային խաղ կանցկացնի, Ռումինիան չի մասնակցի ԱԱ-ին

Հյուսիսային Մակեդոնիան անցումային խաղ կանցկացնի, Ռումինիան չի մասնակցի ԱԱ-ին

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 10-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիան 3-1 հաշվով հաղթել է Իսլանդիային: Այս մասին գրում է Armsport-ը։

Հյուսիսային Մակեդոնիան այս հաղթանակի շնորհիվ 18 միավոր է վաստակել և J խմբում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Մակեդոնացիները անցումային խաղ կանցկացնեն ԱԱ-ում հայտնվելու համար:

Զուգահեռաբար ընթացող խաղում Ռումինիան սեփական հարկի տակ ընդունել է Լիխտենշտեյնին և 2-0 հաշվով հաղթանակ է տարել: Դուբլ է ձևակերպել Էլիֆ Էլմասը:

Ռումինիան J խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց 17 միավորով և չի մասնակցի ԱԱ-ին:

Այս խմբում էր ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը, որը 12 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում