Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

«ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ, բարեկամական քննարկում»:

Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ կատարած այցին և այդ շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:

«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին՝ սպասելով, որ դրանք իրականություն դառնան, որպեսզի դուք բոլորդ տեսնեք»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ընտրություններից հետո կարևոր է քննարկել հարաբերությունների օրակարգն ու լուծումներ գտնել առկա խնդիրների վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Միշուստինն էլ ընդգծել է երկկողմ տնտեսական, ներդրումային, մշակութային և միջտարածաշրջանային կապերի խորացման կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում