Գյումրիի Շահումյան փողոցում հայտնաբերվել է նորածին տղա երեխա

Գյումրիի Շահումյան փողոցում հայտնաբերվել է նորածին տղա երեխա

Գյումրիի «Ավտոկայան»   թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Այս մասինհետ հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

Ոստիկանությունը լքված  երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին:  Երեխան  հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Դեպքի վայրում այժմ աշխատում է քննչական խումբը։ Դեպի մանրամասները ճշտվում են։

Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա  լսել է երեխայի ձայնը, մոտեցել   ու  անմիջապես   ահազանգել ոստիկանություն ու  շտապօգնություն:

Հավելենք, որ նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում