Ամսագրի շապիկից հայտնի «աֆղան աղջիկը» տարհանվել է Իտալիա

Ամսագրի շապիկից հայտնի «աֆղան աղջիկը» տարհանվել է Իտալիա

Աֆղանուհի Շարբաթ Գուլան, ով աշխարհահռչակ է դարձել 1985 թվականին National Geographic ամսագրի շապիկի համար Սթիվ Մաքքարիի լուսանկարով, ժամանել է Հռոմ՝ փախստականների ծրագրի շրջանակներում, հայտնում է Риа новости-ն՝ հղում անելով իտալական կառավարության կայքին։

Նա խնդրել է լքել երկիրը զինյալների իշխանության գալուց հետո ։ Իտալական իշխանությունները խառնվեցին և աֆղանական ոչ առևտրային կազմակերպությունների հետ միասին կազմակերպեցին Գուլայի տեղափոխությունը Հռոմ։

Հայտնի կադրն արվել է պատերազմի լուսանկարիչ Սթիվ Մաքքարիի կողմից Պակիստանի փախստականների ճամբարում, երբ աղջիկը մոտ 12 տարեկան էր (հայտնի չէ, թե երբ է նա ծնվել): Մեկ տարի անց Շարբաթն ամուսնացավ։ Մաքքարին նրան գտել է 2002 թվականին աֆղանական գյուղերից մեկում: Այժմ Գուլյան մոտ 50 տարեկան է, ունի մի քանի երեխա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում