Մեքսիկայի հարավում երկու միկրոավտոբուսների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Երեքշաբթի օրը Մեքսիկայի հարավում գտնվող Չիապաս նահանգում երկու միկրոավտոբուսների բախման հետևանքով 12 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է մարզային դատախազության հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր ավտովթարի 10 զոհի մասին։
«Տեղեկացնում ենք, որ 12 մարդ զոհվել է, ևս երեք մարդ վիրավորվել է Հոնդուրասի քաղաքացիությամբ»,- ասվում է փաստաթղթում։ Օտարերկրացիները, այդ թվում՝ ծանր այրվածքներ ստացած երեխա, տեղափոխվել են Պալենկեի հիվանդանոց, որտեղ նրանք բուժվում են։
Վերահսկիչ գործակալությունը հետաքննություն է սկսել դժբախտ պատահարից մարդկանց մահվան փաստով։
Կարծիքներ