Ամերիկացի գիտնականը նախազգուշացրել Է COVID-26-ի եւ COVID-32-ի սպառնալիքի մասին

Անհրաժեշտ Է հանգամանորեն ուսումնասիրել COVID-19-ի ծագումը, հակառակ դեպքում մարդկությունը կարող Է բախվել COVID-26-ի եւ COVID-32-ին: Այդ մասին հայտարարել Է ամերիկացի գիտնական եւ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ու վարակիչ հիվանդությունների գծով փորձագետ Փիթեր Հոթեզը:
«Սա երրորդ խոշոր համաճարակն Է կամ կորոնավիրուսի համավարակը 21-րդ դարում (после SARS и MERS) … Այժմվանը թվով երրորդն Է: Մայր բնությունը մեզ ասում Է այն մասին, թե ինչ կպատահի. COVID-26 եւ COVID-32 կլինի, եթե մենք ամբողջությամբ չհասկանանք COVID-19-ի ծագումը»,-փորձագետը հայտարարել Է՝ հանդես գալով NBC News հեռուստաալիքի եթերում: Հոթեզն ընդգծել Է, որ անհրաժեշտ Է ուսումնասիրել նոր կորոնավիրուսի «բռնկման առաջացումը»:
Դրա համար պետք Է վիրուսաբանների, համաճարակաբանների եւ այլ մասնագետների ուղարկել Չինաստանի Ուհան քաղաք, որտեղ սկսվել Է համավարակը: Տեղում նրանք պետք Է հավաքեն տվյալներ եւ անհրաժեշտ նմուշներ, հավալել Է գիտնականը: Դրա հետ մեկտեղ փորձագետը նշել Է, որ դժվար կլիներ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տեղեկություններ հավաքել առանց այդ հարցի շուրջ Չինաստանի հետ համագործակցության: «Կարծում եմ՝ մենք իսկապես պետք Է ուժեղ ճնշում գործադրենք Չինաստանի վրա, ներառյալ հնարավոր պատժամիջոցները, որպեսզի նշանավոր համաճարակաբանների եւ վիրուսաբանների թիմը Չինաստանում անարգել մուտքի հնարավորություն ստանա կենդանիների, մարդկանց, նմուշների եւ լաբորատորիաների նկատմամբ»,-ընդգծել Է Հոթեզը:
Ավելի վաղ Սպիտակ տունը տարածել Էր մի ռելիզ, որի համաձայն, առայժմ չի բացառվում կորոնավիրուսի տարածման վարկածը գիտական լաբորատորիայում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով: Հաղորդագրությունում մեջբերվել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ երկրի հետախուզական ընկերությունը հնարավոր Է համարում վիրուսի ծագման երկու վարկածները՝ կենդանուց կամ լաբորատորիայից մարդուն փոխանցումը. 90 օրվա ընթացքում հետախուզությունը պետք Է կրկնապատկված ջանքերով շարունակի տեղեկությունների հավաքումը եւ վերլուծությունը, իսկ հետո տեղեկացվի նախագահին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ