Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը Քաբուլի կենտրոնում։ Այս մասին հաղորդում է TOLOnews հեռուստաալիքը ։
Նրա խոսքով՝ ՆԳՆ ներկայացուցիչը հաստատել է պայթյունի փաստը։ Նրա բնույթի կամ զոհերի առկայության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Ականատեսները ենթադրում են, որ պայթյունի պատճառը կարող էր լինել հրթիռային հարձակումը։
Ariana հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Վազիր Աքբար Խան թաղամասում։
Կարծիքներ