Նավթամուղի վրա պայթյուն Է տեղի ունեցել Իրանի Խուզիստանի նահանգում

Նոյեմբերի 17-ին նավթամուղի վրա հուժկու պայթյուն Է որոտացել Խուզիստանի նահանգում, որը գտնվում Է Իրանի հարավում: Այդ մասին հայտնել Է Իրանի Tasnim գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Ռամիս բնակավայրի մերձակայքի հատվածում: Նշվում Է, որ պայթյունի պատճառ Է դարձել սարքավորանքի մաշվածքը: Պատճառված նյութական վնասի կամ տուժածների մասին տեղեկատվություն չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ