«Չելսի»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմ»-ին

«Չելսի»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմ»-ին

Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չելսի»-ն արտագնա խաղում մրցեց «Տոտենհեմ»-ի դեմ:

Առաջին կեսի 24-րդ րոպեին «Տոտենհեմ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժորժինյոն: Հանդիպման հետագա ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց և բրազիլացու միակ գնդակը հաղթական էր «ազնվականների» համար:

«Տոտենհեմ»-ի համար սա երրորդ անընդմեջ պարտությունն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում այժմ 8-րդն է և ունի 23 միավոր:«Չեսլի»-ն 6-րդ հորիզոնականում է 36 միավորով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում