Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթակամ մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ են տոնել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Գարբոյանը հաղթել է պորտուգալացի Լեոնարդո Ալմեիդային, իսկ Չալոյանը ուկրաինացի Դմիտրի Լովչևսկուն։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Սեպտեմբերի 21-ին ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ։


Կարծիքներ