Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 37 120 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 37 120 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 37 120-ով: Դա առավելագույնն Է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, հետեւում Է նոյեմբերի 5-ին Ռբերտ Կոխի ինստիտուտի՝ հրապարակած տվյալներից:

Կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացու վախճանների թիվը 24 ժամում կազմել Է 154: Նախորդ հակառեկորդն արձանագրվել Է նոյեմբերի 4-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Է վարակման 33 949 դեպք:

Ընդամենը COVID-19-ի համավարկի սկզբից Գերմանիայում հիվանդացել Է երկրի 4 709 488 բնակիչ, հիվանդության հետեւանքներից մահացել Է 96 346 մարդ: Վարակի տարածման յոթնօրյա ինդեքը (շաբաթվա ընթացքում վարակումների թիվը 100 հազար բնակչի հաշվով) կազմում Է 169,9: Մեկ շաբաթ առաջ այն գտնվում Էր 130,2-ի մակարդակում:

Նոյեմբերի 3-ին ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանը հայտարարել Է, որ Գերմանիայում ծայր Է առել համավարակի չորրորդ ալիքը, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ «չպատվաստվածների համավարակն Է»: Շպանը գանգատվել Է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից: Նա հայտնել Է, որ առայժմ սոսկ 2 միլիոն մարդ Է Գերմանիայում բուստերային պատվաստում ստացել: Ըստ որում ԳԴՀ-ում (83 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչությամբ) 12 տարեկանից բարձր 16,2 միլիոն մարդ բնավ պատվաստված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում