Ինչ ունեցվածք ունի Քոչարյանի դուստրը և նրա ամուսինը

Ինչ ունեցվածք ունի Քոչարյանի դուստրը և նրա ամուսինը

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

2018թ. ԱԱԾ օպերատիվ-հետախուզական տվյալներով Ռոբերտ Քոչարյանի դստեր Գայանե Ռոբերտի Քոչարյանին է պատկանում՝

Ք․ Երևան, Տերյան փողոց 66 շենքի թիվ 28 բնակարանը՝ 259, 36քմ ընդհանուր մակերեսով և թիվ 42 ավտոտնակը, 46․96քմ մակերեսով։

Գույքերը 2009-ին նվիրատվություն է ստացել եղբորից՝ Սեդրակ Քոչարյանից։ Հարկ է նշել, որ Ս․ Քոչարյանը նշված անշարժ գույքը ձեռք է բերել 38 միլիոն 900․000 դրամ գումարով։

Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1քմ միջին արժեքը կազմել է 1 միլիոն 500․000 դրամ, սակայն Ս․ Քոչարյանը նշված գույքի 1քմ-ն ձեռք է բերել 127․000 դրամով։
27․12․2006-ից հանդիսանում է «Սփյես մենենջմենթ» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 33․3 տոկոս բաժնետոմսերով/ մյուս համահիմնադիրներն են հանդիսանում Սեդրակ և Լևոն Քոչարյանները/։
01․08․2017թ․-ից հանդիսանում է «Ամեռ» ՓԲԸ-ի հիմնադիրը։

2018թ. ԱԱԾ օպերատիվ-հետախուզական տվյալներով Ռոբերտ Քոչարյանի դստեր Գայանե Քոչարյանի ամուսնուն՝ Վիգեն Արայի Չատինյանին է պատկանում՝

ք․ Երևան, Իսակովի պողոտա 27/9 հասցեում գտնվող 3,65հա մակերեսով հողատարածքը/ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը պատկանող հարակից տարածք/։

Հիշյալ հողատարածքը ՀՀ ՊՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանի որոշմամբ 2006թ․-ին 328 մլն դրամ գումարով գնել է Վահան Ազատի Հովսեփյանը, որը նույն թվականին հողատարաքը 328մլն դրամով վաճառել է Հայկի Յուրիի Ճշմարիտյանին/ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի հորեղբոր որդին/։
2008թվականին Հ․ Ճշմարիտյանը 430 մլն․ դրամով հողատարածքը վաճառել է Վ․ Չատինյանին։ Հողատարածքի կադաստրային արժեքը 2008թվականին կազմել է 31 մլն 461 հազար դրամ։ Հիմնադրել է «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն։

Հանդիսանում է «Սեյբր թրեվլ Նեթվորք» միջազգային տուրիստական ցանցի պաշտոնական ․ներկայացուցիչը։

18․11․2010թվականից հանդիսանում է «Թիքեթս ԱՄ» ՍՊԸ-ի հիմնադիրը, որը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով։

Շարունակելի

Հետևեք մեզ նաև Տելեգրամում