Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Աջակցության՝ ամսական 300.000 դրամ, վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600 հազար դրամ:
Ըստ հիմնավորման՝ հունիսի 26-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող:


Կարծիքներ