Բրազիլացի զինվորականներին կուղարկեն Ամազոնիա անտառահատման դեմ պայքարի համար

Բրազիլացի զինվորականներին կուղարկեն Ամազոնիա անտառահատման դեմ պայքարի համար

Բրազիլացի զինվորականներին կուղարկեն Ամազոնիա անտառահատման դեմ պայքարի համար: Նման հրաման է արձակել Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով G1-ին:

Ավելի վաղ տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել է, որ բրազիլական Ամազոնիայում անտառահատման տեմպերը շարունակում է աճել:

Մարտին անտառահատումները կազմել են 368 քառ կմ, փետրվարին՝ 123 քառ կմ, հունվարին՝ 86 քառ կմ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում