Թալիբները նշել են, թե Աֆղանստանի որ տարածքներն են իրենց վերահսկողության տակ

Թալիբները նշել են, թե Աֆղանստանի որ տարածքներն են իրենց վերահսկողության տակ

«Թալիբան» արմատական շարժումը գրեթե ամբողջությամբ վերահսկում է Աֆղանստանի սահմանը Թուրքմենստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ: Այս մասն հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը, գրում է radiosputnik.ria.ru կայքը:

«Թուրքմենստանի հետ սահմանը և Իրանի և Պակիստանի հետ սահմանը, բացառությամբ մի քանի փոքր հատվածների, ամբողջությամբ գտնվում են մեր վերահսկողության տակ ... Տաջիկստանի սահմանը նույնպես, Բադախշանից դեպի Թախար և Կանդուր»,- ասել է Մուջահեդը:

Նրա խոսքով`նման իրավիճակ է ստեղծվում նաև Ուզբեկստանի հետ Աֆղանստանի սահմանին, որտեղ պաշտոնական Քաբուլին հավատարիմ ուժերը մնում են միայն Քալդար նահանգում:

Ավելի վաղ «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ վերահսկում է երկրի 85%-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում