Չինաստանի ԱԳՆ-ում պատմել են Սի Ծինպինի եւ Բայդենի բանակցությունների թեմաների մասին

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակապով հանդիպման ընթացքում քննարկել են Աֆղանստանի, Իրանի եւ Կորեական թերակղզու իրադրությունը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Աֆղանստանի, Իրանի, Կորեական թերակղզու, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի շուրջը»,- ասված Է գերատեսչության պաշտոնական կայքի փաստաթղթում:
Արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարները կարծում են, որ տեսակապով իրենց հանդիպումը եղել Է անկեղծ, կառուցողական եւ արդյունավետ, կնպաստի երկու կողմերի փոխըմբռնման բարելավմանը: «Երկու պետությունների ղեկավարները կարծում են, որ ներկայիս հանդիպումն անկեղծ Էր, կառուցողական, բովանդակալից, արդյունավետ, ինչը նպաստում Է երկուստեք փոխըմբռնման բարելավմանը, բարձրացնում Է միջազգային հանարակցության դրական ակնկալիքները չին-ամերիկյան համագործակցության վերաբերյալ, հզոր ազդանան Է ուղղորդում Չինաստանին, ԱՄՆ-ին եւ ամբողջ աշխարհին»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ