Հնդիկ գործարարը կնոջը Թաջ Մահալի կրկնօրինակ է նվիրել. լուսանկարներ

Հնդկական Բուրհանփուրից գործարար Անանդ Պրակաշ Չուկսին 27-ամյա կնոջը Թաջ Մահալի փոքրացված կրկնօրինակ է նվիրել։ Այս մասին հայտնում է Oddity Central պարբերականը։
Նշվում է, որ շինարարության համար պահանջվել է 3 տարի և 260 հազար դոլար։ Շքեղ ինտերիերով տունը ունի չորս ննջասենյակ, խոհանոց, գրադարան, ինչպես նաև մեդիտացիայի սենյակ։
52-ամյա Չուկսին ցանկացել է կնոջը 24 մետր բարձրությամբ տուն նվիրել, սակայն տեղական իշխանությունները դրա թույլտվությունը չեն տվել։ Անանդի խոսքով ՝ առանձնատունը մեծ ուշադրություն է գրավում։
«Ես ուզում եմ, որ այս վայրը դառնա զբոսաշրջության կենտրոն։ Շատ մարդիկ տան ֆոնին հարսանեկան ֆոտոսեսիաներ են անում։ Ես չեմ արգելում, տունը բաց է բոլորի համար», – նշել է տղամարդը։
Կարծիքներ