Չավին տուգանել է Դեմբելեին՝ 3 րոպե ուշանալու համար

Չավին տուգանել է Դեմբելեին՝ 3 րոպե ուշանալու համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կտուգանվի ակումբի կողմից։ Այդ մասին գրում է Armsport.am-ը։

Ֆրանսիացին դարձել է կատալոնական ակումբի առաջին ֆուտբոլիստը, որը տուգանվել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի կողմից, գրում է ESPN-ի լրագրող Ժորդի Բլանկոն։

Դեմբելեն «Բարսայի» մարզաբազա է ժամանել 8։33, իսկ առավելագույն ուշացման ժամը 8։30-ն է եղել։ Մարզումը սկսվել է առավոտյան ժամը 10։00-ին, իսկ Չավիի սահմանած նոր կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստները մարզումից 1,5 ժամ առաջ պետք է ժամանեն մարզաբազա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում