Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը ժամանել է Վրաստան

Ուկրաինայի պաշտպանության նախարար, Անդրեյ Տարանը ժամանել է Վրաստան, մասնակցելու Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Մինչ տոնական միջոցառմանը մասնակցելը, պաշտպանության նախարարությունում նրան հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար, Ջուանշեր Բուրճուլաձեին: Հաղորդում է 1tv.ge-ն։
Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Վրաստանի ու Ուկրաինայի միջև երկարամյա բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունն ու հաջող համագործակցությունը: Ջուանշեր Բուրճուլաձեն և Անդրեյ Տարանը վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը, երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հաստատել են եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին միմյանց նկատմամբ անխախտ աջակցությունը և ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը:
Երկկողմ հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են այլ կարևոր հարցեր, ինչպիսիք են Սև ծովի և տարածաշրջանի անվտանգությունը, պաշտպանական կարողությունների զարգացումը, ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության բարձրացումը, ռազմական կրթության և բժշկության ոլորտում համագործակցությունը:
Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև 2021 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը: Ըստ ծրագրի՝ վրացական և ուկրաինական կողմերը միմյանց կփոխանակեն կուտակված փորձը տարբեր ոլորտներում:
Մայիսի 26-ին, ազգային տոնին նվիրված միջոցառումներից բացի, Ուկրաինայի պաշտպանության նախարարը կայցելի Ծերովանիի Մարո Մաղաշվիլիի անվան զինծառայողների վերականգնողական կենտրոն:
Կարծիքներ