Վրաստանում ՀՀ դեսպանը ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը նոյեմբերի 2-ին մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Նոյեմբերի 4-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին։ Ընդգծվել է հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի խորացման կարևորությունը»,- գրել է նա։
Կարծիքներ