Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. մեքենան կողաշրջված հայտնվել է ձորում, կա վիրավոր

Օգոստոսի 24-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Երևանի-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին և մոտ 50 մ առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով Ռազմիկ Գ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Կարծիքներ