Ո՛չ պոլիէթիլենային տոպրակների օգտագործմանը

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ-ում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ քննարկում կազմակերպել խոշոր առևտրային ցանցերի, ինչպես նաև առևտրի այլ կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» N65-Ա որոշմամբ որպես՝ շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություն, ամրագրված է նաև մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումն ու արգելումը։
Առաջին փուլում, որպես թիրախային խումբ, ընտրվել են պոլիէթիլենային տոպրակներն ու պարկերը։
Ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվելու է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը (իրացումը)՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի։
Քննարկմանը Ձեր մասնակցությունը հաստատելու նպատակով խնդրում ենք զանգահարել՝ 011 518 555 կամ 011 818 515 հեռախոսահամարներով։
Կարծիքներ