Մենք Մայր Աթոռը շտաբ սարքենք, եկեղեցում պաստառ փակցնենք, ձեզ անիծենք, դուք հարգանքով խոսեք. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարց է ուղղել, թե ինչ են առաջարկում մի շարք եկեղեցականներ:
«Մենք քեզ պիտի ասենք ցավագար, մոլագար, խելագար, բայց դու մեր մասին հարգանքով պիտի խոսես։
Մենք, Սահմանադրությունը խախտելով, քաղաքական պրոցեսների մեջ պիտի մտնենք, ձեզ անիծենք, վիրավորենք, բայց դուք մեր մասին հարգանքով պիտի խոսեք։
Մենք պիտի Աստծո հետ կապած կուսակրոնության ուխտը խախտենք ու քո ավանդական ընտանիքը թիրախավորենք, բայց դու պիտի մեզ հետ հարգանքով խոսես։
Մենք պիտի Մայր Աթոռը նախընտրական շտաբ սարքենք, եկեղեցու ներսում պաստառներ փակցնենք ու ձեզ անիծենք, անիծենք, անիծենք, ու դուք պիտի մեզ հետ հարգանքով խոսեք։
Էստեղ են ասել՝ իհարկե, կներեք, պարո՛ն մայոր, բայց ոչ»,- գրել է նա:
Ավելի վաղ Ալեքսանյանը գրել էր. ««Մենք, իհարկե, սուրբ չենք, չնայած կուսակրոն լինելուն՝ կին, երեխա, ընտանիք ունենք: Չնայած դրան, իհարկե, հարկի-անհարկի բոլորին ինչ անուն ասես դնում ենք, վիրավորում ենք, հայհոյում ենք «սրբազան» դիրքերից, բայց դա հո չի՞ նշանակում, որ ինչ կա պիտի երեսներիս ասեք, հո դուք հակաեկեղեցական դավաճաններ չե՞ք»,- իրենց բողոքն են արտահայտել մի խումբ զարմանազան սրբազաններ»:
Կարծիքներ