Թեհրանի պատասխան քայլերն ավարտվել են. Աբդոլահիան

Թեհրանի պատասխան քայլերն ավարտվել են. Աբդոլահիան

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել իսրայելական ռեժիմին հետագա արկածախնդրությունից»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ եթե Իսրայելն ուժ կիրառի Թեհրանի շահերի դեմ, «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի իրացնել անհապաղ ու վճռական պատասխան տալու իր իրավունքը, որը կստիպի նրանց զղջալ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում